|
|
60- ական թվականներին կառուցվեց մի թաղամաս, որը կոչվեց ՙեռանկյունի՚: Նրա կենտրոնում 1971թ. բացվեց կրթօջախ, որը անվանվեց ՙթիվ 154 միջնակարգ դպրոց՚:
Սիրով ընդունեցին հիմնադիր տնօրենին` Ալբինա Տերտերյանին:
Երկար տարիների նվիրյալ տնօրենը իր գործունեությունը շարունակում է մինչ այժմ` աշխատելով որպես պատմության ուսուցիչ:
1997թ-ից դպրոցի տնօրինությունը ստանձնեց Սուսաննա Արշակյանը:
|
|
Գալիքի ոսկե ծիլերը
Դպրոցը ունի որոշակի քանակով գերազանցիկներ և հարվածայիններ: Շքամուտքից ներս մտնելով յուրաքանչյուր աշակերտի դիմավորում է <Սա քո դպրոցն է, այստեղ դւ տանն ես > հիշեցումը:
|
|
|
|
Ինչպես բոլոր
դպրոցներում,
գործում են մեթոդ
միավորումներ,
որոնք ղեկավարում
են բազմավաստակ
ուսուցիչներ,
նրանցից շատերը
ստացել են պատվոգրեր
և շնորհակալագրեր
քաղաքապետի
կողմից` Ա. Եղիազարյան,
Ա. Բաբայան...:
|
|
Դպրոցի ֆոյեում
աշակերտների
մասնակցությամբ
կառուցվել է
ձմեռային այգի: |
|
|
|
<ՀԶԾ> ընկերության հովանավորությամբ (նախագահ` պարոն Ջորջ Դունանյանց, գլխ. տնօրեն` պարոն Գ. Մինասյան ) դպրոցում կառուցվել է կաթսայատուն, փոխվել են երկու հարկերի պատուհանները, միաժամանակ դպրոցին հատկացվել են համակարգիչներ և անց է կացվում աշակերտների անվճաի համակարգչային ուսուցում դասերից հետու: |
|
Այդ ծրագրի աջակցությամբ
նորոգվեց սպորտային
դահլիճը: Նաև
աշակերտները
նվեր ստացան
համապատասխան
սպորտային գույք
և հագուստ: |
|
|
|
Դպրոցը քաղաքապետի և կրթության վարչության կողմից վերջին 7 տարիների ընթացքում արժանացել է 12 պատվոգրերի և շնորհակալագրերի:
Դպրոցը գործում է կաբինետային համակարգով, բոլոր կաբինետները հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով, դիդակտիկ նյութերով: |
|
Իսկ սա մեր բժշկական կաբինետն է |
|
 |
Ուսումնական տեսասրահ
Ստեղծվել է աշակերտների մտահաղացումով և ցանկությամբ: Շատ հաճախ նշում էին, որ կցանկանանք դպրոցում որոշ դասեր բացատրվերն ավելի մատչելի (տեսադարանի միջոցով): Տեսասրահը գործում է բավական նպատակային և օրեցօր ավելանում է տեսադարանի ցանկը: |
Հայոց եկեղեցու պատմության սրահ
Եկեղեցու պատմություն առարկան մի քանի տարի է, որ ուսուցանվում է դպրոցում, բայց նրա անհրաժեշտությունը զգացվեց անմիջապես: Չկա մի այլ կազմակերպություն, որ բացատրի, վերլուծի հայոց պատմության այս կարևոր հատվածը, ավելին` դրա փոխարեն աճում և տեղավորում են տարբեր աղանդավորական խմբակներ: Այսօրվա հրատապ պահանջ դարձավ Հայ Առաքելական եկեղեցու հետնորդի դաստիարակումը: Եկեղեցու պատմության սրահը վերանորոգվեց, կահավորվեց, և նյութերի խմբավորման աշխատանքից հետո , դպրոցի սաների խնդրանքով ստեղծվեց (իրենց իսկ ձեռքի աշխատանքներով) Քրիստոսի ծնունդը պատկերող դիդակտիկ անկյունը:
Ցուցավահանակները պատմում են հայկական եկեղեցիների, նրանց ճարտարապետության և հեղինակների մասին: Միաժամանակ տեղ է գտել եկեղեցիական ատրիբուտների մասին պատմող շարքը, ինչպես նաև Կաթողիկոսների կյանքի և գործունեության մասին նյութեր: |


|
 |
6 տարեկանների կաբինետ
Ըստ նոր կրթակարգի այս տարվա 5,5-6 տարեկանները պետք է ուսուցանվեն 12 տարի: Անհրաժեշտ պայմաններ են պետք նրանց ուսման գործընթացը կազմակերպելու համար: Վերանորոգվեց, կահավորվեց և նոր շունչ ստացավ գողտրիկ այդ անկյունը: |
|
|
| |
Դպրոցը աշխատում է կաբինետային համակարգով: Ուսուցիչները և աշակերտները ներդնում են իրենց բոլոր ուժերը կաբինետների կահավորման պահմանության ուղղությամբ, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, տարրական, մաթեմատիկայի կաբինետներ: |
Դպրոցում գործում է նաև անվճար երկարօրյա խումբ:
|
 |